Աշխարհ

25.02.2015 09:35


Հռոմի պապը կոչով դիմել է Իտալիայի մաֆիայի ներկայացուցիչներին

Հռոմի պապը կոչով դիմել է Իտալիայի մաֆիայի ներկայացուցիչներին

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին հանդես է եկել Իտալիայի հարավի մաֆիայի կլանների և հանցավոր կազմակերպությունների դեմ:

«Ըմբոստացե՛ք մահվան մշակույթին և ականատե՛ս եղեք Ավետարանի կյանքին»,–ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Կալաբրիայի մարզի Կասսանո-ալլո-Յոնիոյի թեմի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ։

Ֆրանցիսկոսը կոչը է արել դիմակայել բոլոր նրանց, ովքեր «հանուն անձնական շահի՝ եսասիրություն, բռնություն և անարդարություն են սերմանում», և զգուշացրել է «նման չար գործերում Քրիստոսին հավատացողների մասնակցության անթույլատրելիության մասին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը