Աշխարհ

23.02.2015 09:50


Կայացավ «Օսկարի» 87–րդ մրցանակաբաշխությունը

Կայացավ «Օսկարի» 87–րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացավ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը։

Ստորև ներկայացնում ենք հաղթողներին՝

«Լավագույն ֆիլմ»՝ «Բըրդմեն» («Birdman»)։ Այս ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում։

«Լավագույն ռեժիսոր»՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու («Birdman»)։

«Լավագույն այլալեզու ֆիլմ»՝ «Իդա» (Պավել Պավլիկովսկի, Լեհաստան)։

«Լավագույն դերասանուհի»՝ Ջուլիանա Մուր («Դեռևս Էլիս»)։

«Լավագույն դերասան»՝ Էդդի Ռեդմեյն («Ամեն ինչի տեսություն»):

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Պատրիսիա Արքեթ («Պատանեկություն»)։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ջեյ Քեյ Սիմոնս («Մոլեգնություն»)։

«Լավագույն երաժշտություն», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն դիզայն»՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»»։

«Լավագույն պարզեցված սցենար»՝ «Իմիտացիոն խաղ» (Գրեմ Մուր)։

«Լավագույն երգ»՝ «Glory» («Սելմա»)։

«Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Քաղաքացի 4»։

«Լավագույն լիամետրաժ մուլտիֆիլմ»՝ «Հերոսների քաղաքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը