Լրահոս

19.02.2015 16:01


Մերկ տղամարդը փորձել է մտնել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տարածք

Մերկ տղամարդը փորձել է մտնել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տարածք

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տարածք ցանկապատից մտնելու փորձ կատարելիս նախօրեին ձերբակալվել է անհայտ մերկ մի տղամարդ։ Առանց փաստաթղթի քաղաքացին իրեն կանգնեցրած ոստիկաններին բացատրել է, որ փորձել է ազատվել հետապնդումից։

Տղամարդու խոսքերով՝ իրեն վաղուց հետևում են, և ինքը փորձել է փրկվել ԱՄՆ դեսպանատան տարածքում։ Ձերբակալվածին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը