«Նաիրիտում» անհանգիստ է. աշխատողները ցույցի են պատրաստվում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ԱԺ–ում լրագրողներին ասել էր, որ մինչև տարեվերջ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը կմարվեն։ Սակայն հայտնի է, որ օրերս ընդամենը մեկ աշխատավարձ է փոխանցվել։ Մինչդեռ պարտքը հասնում է մեկուկես տարվա։
Բացի այդ, մամուլում շրջանառվում է այն լուրը, որ առաջիկայում սպասվող զանգվածային կրճատումների վերաբերյալ ծանուցագրեր կուղարկվեն աշխատողներին հենց այս ամիս, և շուրջ 2 հազար աշխատողից կմնա 400-500 մարդ:
«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանի աշխատողները մտադիր են հինգշաբթի բողոքի ցույց իրականացնել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

7or.am