«Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը կվճարվեն մինչև այս տարեվերջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին են վճարվելու աշխատավարձերը:
Ավելի վաղ Զախարյանն ասել էր, որ վճարումները կատարվել են «Երևանի ՏԷՑ» և «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունների եկամուտներից: Այս անգամ, սակայն, նախարարի խոսքերով, վճարումներն այլ միջոցներից են կատարվելու:
Դե, իսկ գործարանի հետագա շահագործման հարցերը, ըստ նախարարի, գտնվում են քննարկման փուլում:
«Մենք պետք է աշխատենք, որ գործարանը գործարկվի»,-հավաստիացրել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատողներին չի վճարվել մեկ ու կես տարվա աշխատավարձ, որը կազմում է 5 մլրդ դրամ։
Մինչև տարեվերջ կմարվեն նաիրիտցիների պարտքերը