Ինչպես տեղեկացրել էինք, Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունն աջ ու ձախ խախտում է ավագանու Կանոնադրությունը։ Հանձնաժողովի նիստերը չեն գումարում սահմանված ժամանակացույցով և կարգով։ Իսկ այսօր էլ նոր ռեկորդ սահմանեցին․ պարզապես փախան Կանոնադրության խախտմամբ հրավիրված հանձնաժողովի նիստից։
Բանն այն է, որ ՔՊ-ական ոչ բոլոր ավագանիներն էին բարեհաճել ներկա լինել «Զարգացման ծրագրերի,ֆինանսաբյուջետային, տնտեսական» հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Արդյունքում ընդդիմադիր ավագանիներով ավելի շատ էինք, հետևաբար հնարավորություն կար հանձնաժողովի նախագահ ընտրել ոչ ՔՊ-ականի։ Սրանք հասկանալով, որ էդ պաշտոնը կարող են ձեռքից բաց թողնել, ափալ-թափալ դուրս եկան սենյակից ու ծլկեցին։ Իրոք շատ զավեշտալի տեսարան էր։
Եվ ուրեմն, ինչպես ձեր անհավասարակշիռ շեֆը կասեր՝ սրանից հետո փախածներով չփորձեք ասել, թե ձեր համար օրենքն ու օրինականությունը գերակա են։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից
ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից