Աշխարհ

24.09.2014 09:47


ԱՄՆ դեսպանությունը խստիվ դատապարտում է Սիրիայում հայկական եկեղեցու ավերումը

ԱՄՆ դեսպանությունը խստիվ դատապարտում է Սիրիայում հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը:

«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:

Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,–ասված է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը