Լրահոս

09.09.2014 14:32


Աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնի կառուցումը կմեկնարկի Դուբայում 2015–ին

Աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնի կառուցումը կմեկնարկի Դուբայում 2015–ին

«The Mall of the World» առևտրի կենտրոնը, որը կդառնա աշխարհում ամենամեծն իր տարածքով, կսկսի կառուցվել Դուբայում 2015–ի առաջին քառորդից ոչ ուշ։ Այս մասին հայտնում է «Emirates24/7» լրատվականը՝ «Dubai Holding» ներդրումային ընկերությանը հղումով։

Ներկայումս գործող ամենամեծ առևտրի կենտրոնը՝ «Dubai Mall»–ը, նույնպես Դուբայում է։ Նախորդ տարի այն այցելել է 75 մլն մարդ։

Առևտրի կենտրոնը, որտեղ, ինչպես սպասվում է, տարեկան 180 մլն մարդ է այցելելու, կդառնա «քաղաք՝ տանիքի տակ» զանգվածային ծրագրի մի մասը՝ օդափոխման ամբողջական համակարգով։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը