Քաղաքական

16.05.2024 11:41


Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից

Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կիրանցի գյուղապետարանում։ Նրանք դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից։

Երեկ հայտնի էր դարձել, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Կառավարությունը խոստացել է բոլոր գույքային հարցերի դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության` գույքային կամ ֆինանսական եղանակով:

«Մենք ուզում ենք ասել, որ մեզ փոխհատուցում պետք չի, թող անտեղի ծախս չանեն, մենք մեր հողը չենք ծախում»,–գյուղապպետարանում ասաց բնակիչներից մեկը։ Մյուսն էլ հավելեց, որ իրենք ծախված չեն, որ հող ծախեն։

«Իրանք թուրքի վրա ծախված շներ են, իրանց ինչ ա եղել, ոչ մի բան չեն կարող անել, թող գեղացիք կոտորվեն ու տուժվեն»,–ասաց մյուս գյուղացին։

Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, թե Կիրանցի 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին, բնակիչները դրական չեն համարում։ Նրանց խոսքով` այդ հողերն իրենցն են եղել ու այնպես չի, որ Ադրբեջանը դրանք հետ է վերադարձնում։

Գյուղացիների խոսքով` այսօր առավոտյան ԱԱԾ–ից եկել են գյուղ, որ քարտեզների հետ ծանոթանան, հասկանան, թե գյուղացիներից ում տունն է մնալու թշնամուն, որպեսզի կարողանան բանակցել փոխհատուցման համար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը