Լրահոս

24.06.2014 08:12


Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները Եվրոպայի լիգայում

Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները Եվրոպայի լիգայում

Երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ դարձան հայկական թիմերի մրցակիցները: Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկը» կմրցի ղազախական «Աստանայի» հետ: Արծաթե մեդալակիր Գյումրիի Շիրակը կհանդիպի նույնպես ղազախական «Շախտյորի» հետ, իսկ Երևանի «Միկան» կհանդիպի խորվաթական «Սպլիտի» հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 3-ին և 10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը