Լրահոս

20.06.2014 20:08


Փախստականների թիվը գերազանցել է 50 միլիոնը

Փախստականների թիվը գերազանցել է 50 միլիոնը

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության փոխանցմամբ՝ պատերազմների և հետապնդումների պատճառով իրենց բնակության վայրը փոխած մարդկանց թիվը ողջ աշխարհում 2013 թվականին գերազանցել է 50 միլիոնը:

Դա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր, ամենաբարձր ցուցանիշն է:

Ցուցանիշի աճի հիմնական պատճառը Սիրիայում շարունակվող պատերազմն է: Դրա հետ մեկտեղ՝ փախստականների ընդհանուր թվի վրա ազդել են նոր հակամարտություններն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Այս խորագրի վերջին նյութերը