Լրահոս

19.06.2014 14:33


Վարդաշենի մեծ մասում ջուրն այլևս շուրջօրյա է

Վարդաշենի մեծ մասում ջուրն այլևս շուրջօրյա է

Մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տարվող աշխատանքները, ընթացիկ ծրագրերի իրականացումից բացի, նպատակ ունեին շոգ եղանակներով պայմանավորված՝ ջրի սպառման «պիկերին» ՚ ապահովել ջրային կառույցների անխափան գործունեությունը:

Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով: Ջրի անբավարարությունը ամռանը կարող է նաև տարածքի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք է հանդիսանում անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համար: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա լուծման նպատակով:

Ամառային հոգսերին ընդհառաջ, հաշվետու ամսին ջրատար համակարգի հուսալիության բարձրացման, առկա թերությունների վերացման և ջուրն առավելագույն քանակությամբ սպառողներին հասցնելու նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր: Այսպես, Գառնիի ջրաղբյուրում կատարված ուսումնասիրություններն ի հայտ են բերել ջրի լրացուցիչ՝ 70լ/վ քանակություն, որը ձեռնարկած տեխնիկական բնույթի միջոցների արդյունքում ներկայումս պոմպերի միջոցով մղվում է Երևան: Իսկ Ծարավաղբյուրում ընթացող շինարարական աշխատանքների շնորհիվ նախկինում Հրազդան թափվող ՙավելորդ՚ ջուրը՝ 45լ/վ քանակով հնարավոր է դարձել ինքնահոս եղանակով ուղղել սպառողներին՝ համպատասխանաբար՝ նույնքանով նվազեցնելով մեխանիկական ջրարտադրությունը: Նաև ուսումնասիրվել են Արզնիի, Արզական-Գյումուշի, Գառնիի մայրուղային ջրատարների տեխնիկական վիճակը, որի արդյունքում կարգավորվել են այդ ջրատարների օդահեռ և ջրթող փականները: Հայտնաբերվել և վերացվել է վթար Արզական-Խարբերդ ջրատարի վրա:

Ինչ վերաբերում է բաշխիչ ցանցին, ապա այստեղ նույնպես շարունակվել են վերակառուցման աշխատանքները: Այսպես. Հր. Քոչար փողոցում գոտիավորման աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել է ջրամատակարարման բաշխիչ ցանցը, կատարվել է չափումներ և ջրամատակարարման սխեմայի փոփոխություն: Իսկ հոսակորուստի որոնման արդյունքում հայտնաբերվել է 6 վթարային հատված և վթար: Առավել քայքայված և ջրի կորստի հանգեցնող որոշ հատվածներում ջրագծերը խցափակվել են ու դուրս բերվել շահագործումից: Դրանց փոխարեն կառուցվել է պոլիէթիլենային նոր ջրագիծ և միացումներ: Արդյունքում՝ տնտեսվել է մինչև 25 լ/վ ջուր, բաշխիչ ցանցում ջրի ճնշումը դարձել է բավարար, իսկ դրա շահագործումը՝ առավել հուսալի: Ջրամատակարարման բարելավման է հանգեցրել ցանցի գոտիավորումը նաև Ներքին Շենգավիթում: Մասնավորապես, առանձնացվել են Խարբերդի և Արարատյան ՕԿՋ-ից դուրս եկող երկու ջրագծերը, հին, անսարք փականը փոխարինվել է նորով: Դա թույլ է տվել և՜ ջուր տնտեսել, և՜ ապահովել ջրի ճնշում, և՜ առավել պարզեցնել ցանցի շահագործումը: Ազատամարտիկների փողոցի 72, 87 և 89 շենքերի ջրամատակարարման ցանցը նույնպես գոտիավորվել է՝ համանման արդյունքով: Գ.Մահարու փողոցով անցնող 300մմ տրամագծով ջրագծի և նրանից տրված քայքայված ջրամիացումների, բնակիչների անհատական վթարված ջրամիացումների փոխարինման շնորհիվ, ինչպես նաև այնտեղ ջրաչափերի տեղադրման արդյունքում Վարդաշենի շուրջ 750 բաժանորդի հնարավոր է դարձել ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Իսկ տնտեսված մոտ 15լ/վ ջուրն հատկացնել Էրեբունու այլ թաղամասերի ջրամատակարարմանը:

Այդ ընթացքում զգալի գործ է արվել Եղվարդում, Նոր Երզնկայում, Փարաքարում, Երևանում՝ Պուշկինի և Վարշավյան փողոցներում: Իսկ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 14 շենքի և Ավանի Դուրյան թաղամասի 33 շենքի հարակից տարածքում, Բարձրաշենում՝ առաջին փուլ ծրագրերը մայիսին ավարտվել են:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 2319 մետր մետաղական, 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ և 41 մետր կոյուղի, փոխարինվել՝ 453 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 4021 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 569 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 236 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 48 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափական հանգույց, մաքրվել է 28 դիտահոր և 67 անձրևաընդունիչ:

Մայիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70,0%-ը,՝ 17-23,5 ժամ՝ 26,0%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4,0%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1571 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը անցած ամսին ավելացել է 279-ով և կազմել 356,196: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 146,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 12,3 մ3, որը նախորդ մայիսի համեմատ ավել է 0,2 մ3-ով: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. մայիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

մայիս

2013թ.

մայիս

2014թ.

մայիս

2014թ. մայիսը 2013թ. մայիսի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11 420

9272

8920

-352 /2008թ. մայիսից` -2500/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

291 000

80 000

61 000

-19000 /2008թ. մայիսից` -230000/

Ջրամատակարարման շարունակականություն` %

73,3

95,7

95.9

+ 0,2% կետ /2008թ. մայիսից`+ 22,6% կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը