Լրահոս

13.06.2014 08:54


Էներգետիկայի նախարարությունում հրդեհ չի հայտնաբերվել

Էներգետիկայի նախարարությունում հրդեհ չի հայտնաբերվել

Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն:

Այս խորագրի վերջին նյութերը