Քաղաքական

28.04.2014 16:51


Բագրատյանն ինքնաառաջադրվեց, Ռուբեն Հակոբյանին առաջադրեցին

Բագրատյանն ինքնաառաջադրվեց, Ռուբեն Հակոբյանին առաջադրեցին

Հենց նոր ՀՀ ԱԺ–ն սկսել է քննարկել խորհրդարանի նախագահի ընտրության հարցը։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվել է։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ ներկայացրել է կուսակցության վարչության որոշումը և առաջադրել Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։

Կենացները քաղցրանում են,–նկատել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Այժմ բոլոր թեկնածուները հանդես են գալիս ելույթներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը