«Russia Today»–ն ԱՄՆ պետքարտուղարին պահանջել է ներողություն խնդրել
«Russia Today» հեռուստաալիքի դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն խոսքերը, որ RT-ն զբաղվում է քարոզչությամբ և աղավաղում է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստերը։
«Մենք մտադրված ենք պաշտոնական հայց ուղղել ԱՄՆ պետքարտուղարություն՝ խնդրելով նշել հստակ օրինակներ, որտեղ RT–ն աղավաղել է փաստերը, և կպահանջենք ներողություն խնդրել։ Ցավալի է, որ ԱՄՆ արտաքին վարչության ղեկավարն այնքան քիչ գիտի իրավիճակի մասին, որն իրոք առկա է Ուկրաինայում»,– մեջբերում է մամլո ծառայությունը RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Սիմոնյանը ցավով նշել է, որ պետքարտուղարության ղեկավարը հրաժարվում է ընդունել փաստերը, որոնք իրեն դուր չեն գալիս, և թույլ է տալիս նմանատիպ մեղադրանքներ։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։