Լրահոս

13.05.2026 21:06


Գեղանուշի դպրոցականները ԶՊՄԿ-ում էին (տեսանյութ)

Գեղանուշի դպրոցականները ԶՊՄԿ-ում էին (տեսանյութ)

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը ԶՊՄԿ-ի կարևոր առաջնահերթություններից է։ Այդ նպատակով ընկերությունը շարունակաբար հյուրընկալում է դպրոցականների և ուսանողների՝ հնարավորություն տալով նրանց սեփական աչքերով տեսնել հանքի և արտադրական տարածքների աշխատանքը, ծանոթանալ ոլորտի առանձնահատկություններին և ապագա մասնագիտությունների հնարավորություններին։ Այս անգամ ԶՊՄԿ-ի հյուրերը Գեղանուշ բնակավայրի բարձր դասարանցիներն էին։

Այցի ընթացքում աշակերտները շրջեցին հանքում, հետևեցին հսկա տեխնիկայի աշխատանքին, ինչպես նաև այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա։ Այցից հետո շատերը խոստովանեցին, որ երկրաբանության և ոլորտի այլ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվեց։ ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով։ Այսօր ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը տեղացիներ են։

Այս խորագրի վերջին նյութերը