Հայաստանը կվավերացնի ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագիրը
Ապրիլի 25-ին մեկնարկեց Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը և Հայաստանին վերաբերող նկատառումները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՀԿ քարտուղարության ջանքերով:
<>,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի վերանայումները հիմնականում միտված են պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի կիրառմանը, ինչին Հայաստանը նույնպես ներկայում անցում է կատարում: Հայաստանը ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը վավերացրել է 2011 թվականին՝ հնարավորություն ընձեռելով տեղական արտադրողներին մասնակցել համաձայնագրին անդամակցող ավելի քան 40 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` այդ երկրների արտադրողների հետ հավասար իրավունքներով: Սեմինարին մասնակցում էին և մասնակիցներին ողջունեցին նաև ԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Անդերսենը և ԱՄՆ ՄԶԾ առաքելության ղեկավար Կարին Հիլլիարդը:
Հայաստանը կվավերացնի ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագիրը
Ապրիլի 25-ին մեկնարկեց Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը և Հայաստանին վերաբերող նկատառումները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՀԿ քարտուղարության ջանքերով:
<>,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի վերանայումները հիմնականում միտված են պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի կիրառմանը, ինչին Հայաստանը նույնպես ներկայում անցում է կատարում:
Հայաստանը ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը վավերացրել է 2011 թվականին՝ հնարավորություն ընձեռելով տեղական արտադրողներին մասնակցել համաձայնագրին անդամակցող ավելի քան 40 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` այդ երկրների արտադրողների հետ հավասար իրավունքներով:
Սեմինարին մասնակցում էին և մասնակիցներին ողջունեցին նաև ԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Անդերսենը և ԱՄՆ ՄԶԾ առաքելության ղեկավար Կարին Հիլլիարդը:
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն