Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Կատարվում է նախաքննություն:
Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն: