Լրահոս

25.04.2014 12:53


Կրթօջախների աշխատակիցները պատրաստվում են վաղը դուրս գալ բողոքի ակցիայի

Կրթօջախների աշխատակիցները պատրաստվում են վաղը դուրս գալ բողոքի ակցիայի

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ապրիլի 23-ին փաստաթուղթ է ստորագրել, որով, հղում անելով կառավարության աշխատակազմի ապրիլի 15-ի գրությամբ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականին, նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկներին՝ քոլեջներին, դպրոցներին, բուհերին և այլն, կոչ է անում ի գիտություն ընդունել կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ Սահմանադրական դատարանի կայացրածորոշման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «օրենքի մի շարք դրույթներ մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրենց իրավաբանական ուժը, այսինքն գործում են, իսկ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարած և կատարվելիք կուտակային վճարներին»:

Նախարարը ընդգծում է, որ «մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը»:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը Աշոտյանը ստորագրել է ապրիլի 23-ին՝ նույն օրը, երբ կառավարության նիստի ժամանակ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում կուտակային կենսաթոշակների մասին օրենքով (հոդված 76) սահմանված տույժերը կասեցնելու նախաձեռնությամբ։ Փաստաթղթում չկա որևիցե անդրադարձ նորանշանակ վարչապետի այս դիրքորոշման և կառավարության՝ Ազգային ժողով ուղարկած օրենքի նախագծի վերաբերյալ:

Հավելենք, որ կրթօջախների աշխատակիցները պատրաստվում են վաղը դուրս գալ բողոքի ակցիայի:

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը