Լրահոս

24.04.2014 11:25


Պան Գի Մուն. «ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ ի պատասխան Սիրիայում միջազգային իրավունքի խախտման»

Պան Գի Մուն. «ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ ի պատասխան Սիրիայում միջազգային իրավունքի խախտման»

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ ի պատասխան Սիրիայում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում մարդասիրական իրավիճակին վերաբերող իր զեկույցում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտող կողմերից և ոչ մեկը չի հետևել ԱԽ պահանջին՝ ՄԱԿ-ին և նրա գործընկերներին ապահովել անարգել և ապահով տեղաշարժ դեպի բնակչություն, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Զեկույցում հիշեցվում է, որ մարտի 22-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ը կարողացավ օգնություն հասցնել սիրիացիների առնվազն 10%-ին, ովքեր բնակվում են այն շրջաններում, որոնք դժվարամատչելի են մարտական գործողությունների համար:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը