Լրահոս

04.04.2014 13:10


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ (տեսանյութ)

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ, քիչ առաջ Ազգային ժողով է այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա կարճատև զրույց է ունեցել իրեն դիմավորող ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ, այնուհետև ներս մտել խորհրդարանի շենք։

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ընթանում է ոչիշխանական 4 ուժերի դռնփակ նիստը, որում հստակեցվելու է հետագա գործողությունների ծրագիրը։ Գագիկ Ծառուկյանը, սակայն, այդ նիստին չի մասնակցել։

Քիչ ավելի ուշ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԺ–ում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպումը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը