Լրահոս

01.04.2014 10:29


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում ասորական համայնքին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում ասորական համայնքին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Հարգելի՛ բարեկամներ,

Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց:

Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»:

Այս խորագրի վերջին նյութերը