Լրահոս

31.03.2014 16:10


Արծվիկ Մինասյանը ՍԴ–ին խնդրեց ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել

Արծվիկ Մինասյանը ՍԴ–ին խնդրեց ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել

Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանում դիմող կողմը ներկայացնում է իր փաստարկները՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հակասահմանադրականության հետ։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չհնչեցրեց, հիմնավոր առարկություն չներկայացրեց։

–Այն, որ ասում են՝ իրենց կարծիքով չի հակասում Սահմանադրությանը, դա մենք չենք կարող ընդունել որպես հակափաստարկ,–նշել է Ա. Մինասյանը։

Այնուհետև նա մանրամասնորեն հիմնավորել է, թե ինչու է պարտադիր այդ համակարգը հակասում ՀՀ Սահմանադրությանը՝ վերջում էլ մեջբերելով Ժան Ժակ Ռուսսոյի միտքը.

«Այն ճարտարապետի նման, որը նախքան մեծ շենք կառուցելը հետազոտում և շոշափում է հողը, թե արդյոք այն կարո՞ղ է կրել շենքի ծանրությունը, այնպես էլ իմաստուն օրենսդիրը չի սկսում լավ օրենքներ գրելուց, այլ նախապես ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, ում համար այդ օրենքները նախատեսվում են, կարո՞ղ է ընդունել և կրել դրանք»։

Իր եզրափակիչ ելույթի ավարտին Ա. Մինասյանը բարձր դատարանից խնդրել է բավարարել պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ իրենց դիմումը և «մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել»։

Եզրափակիչ ելույթներից հետո ՍԴ–ն կանցնի խորհրդակցական սենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը