Լրահոս

31.03.2014 15:24


«Առաջին անգամ փորձ է արվում միավորել լրջագույն պոտենցիալը»

«Առաջին անգամ փորձ է արվում միավորել լրջագույն պոտենցիալը»

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի ամբիոնից միավորման ու համախմբման կոչ արեց, որի նպատակն էր քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ իր ելույթում առաջարկեց երիտասարդական, հասարակական բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին ու անհատներին արձագանքել, միավորվել և ստեղծել նոր պլատֆորմ, միասնական կոլեգիալ մարմին, որպեսզի Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաև կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացներին զուգընթաց՝ գործընթացներ ծավալվեն նաև ոչ կուսակցական, այսինքն՝ հասարակական սեկտորում։

Այդ հայտարարություններից հետո տեղի ունեցավ նախաձեռնած երիտասարդական միասնական օպերատիվ շտաբի առաջին նիստը:

Սա իսկապես նոր քաղաքական մշակույթ է, որի արդյունքները տեսանելի ապագայում շոշափելի են լինելու: Բանն այն է, որ տարատեսակ երիտասարդական կազմակերպություններն ու կուսակցությունների երիտասարդական կառույցները մշտապես, գործելով տարանջատված, հասարակական-քաղաքական կյանքի վրա լուրջ դերակատարություն չեն ունեցել:

Առաջին անգամ փորձ է արվում միավորել այդ լրջագույն պոտենցիալը, որի գործողությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա:

Լինելով քաղաքական դաշտի կարևորագույն գործոններից մեկը` երիտասարդությունը առ այսօր եղել է սոսկ քարոզչական գործիք` տարատեսակ խմբավորոմների համար: ԲՀԿ-ի նախաձեռնությունը հնարավորություն կտա արժևորելու երիտասարդության իրական դերը և օգտագործել տարատեսակ երիտասարդական կառույցների ռեսուրսները` հասարակական- քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին:

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը