Լրահոս

27.03.2014 16:32


Գևորգ Կոստանյան. «Գնահատականներ «Հարսնաքարի» գործով կլինեն»

Գևորգ Կոստանյան. «Գնահատականներ «Հարսնաքարի» գործով կլինեն»

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ին հնչեցրած դատավճռով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը և Արման Խաչատրյանը դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե դատական վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպն ինչպես կգնահատի, ասել է, որ «Հարսնաքարի» գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն՝ արդյոք խոսում են քրեաիրավական դրսևորումների մասի՞ն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի՝ դաժան ծեծի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Դատարանի դահլիճում Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը ոչ պարկեշտ արտահայտություններ արեցին, իսկ Գարիկ Մարգարյանի մայրը անեծքի խոսքեր հղեց տուժող կողմին։

Այս խորագրի վերջին նյութերը