Լրահոս

27.03.2014 08:44


Պատահար Շերամի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծանր է

Պատահար Շերամի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծանր է

Մարտի 27-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 115 շենքի մոտակայքում, դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 77OL377 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 34DA465 պ/հ ավտոմեքենաներն, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1982թ. ծնված Ա. Գ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը