Լրահոս

26.03.2014 16:51


«1in.am-ը խոստովանեց, որ օգտագործվում է Սերժ Սարգսյանի կողմից Քոչարյանի դեմ հակաքարոզչություն անելու մեջ»

«1in.am-ը խոստովանեց, որ օգտագործվում է Սերժ Սարգսյանի կողմից Քոչարյանի դեմ հակաքարոզչություն անելու մեջ»

1in.am-ը խոստովանեց, որ օգտագործվում է Սերժ Սարգսյանի կողմից Քոչարյանի դեմ հակաքարոզչություն անելու մեջ։

Այսօր Գեբելսյան քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչ 1in.am-ն ինքնախոստովանական հոդվածով հանդես եկավ և ընդունեց, որ Սերժ Սարգսյանն իր ծանր վիճակից դրդված է անընդհատ «տաք պահում» Քոչարյանի թեման և նրա դեմ հակաքարոզչություն անում:
Մի հետաքրքիր փաստ արձանագրենք. 1in.am-ի այս մտքի մեջ կա իրականություն, սակայն Սերժ Սարգսյանն այդ հակաքարոզչությունն իրականում կատարում է ոչ թե պաշտոնական իշխանական լրատվամիջոցներով, այսինքն՝ իշխանությունների կողմից պաշտոնապես ֆինանսավորվող կայքերով կամ հեռուստաալիքներով, այլ արտաքուստ խիստ ընդդիմադիր, իսկ բովանդակությամբ սերժատու լրատվամիջոցների շնորհիվ: Եւ հենց 1in.am կայքն է, որ այդ «փառահեղ» հակաքոչարյանական պայքարի առաջամարտիկն է:
Ստացվում է, որ Արման Բաբաջանյանը գրեթե պաշտոնապես ընդունեց, որ իր կայքը և իր կայքին հարող մանր ու միջին ԶԼՄ-ները օգտագործվում են Սերժ Սրագսյանի կողմից Քոչարյանի դեմ հակաքարոզչություն անելու մեջ:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը