Լրահոս

26.03.2014 16:46


Էկոնոմիկայի նախարարը պոչամբարի ջուրն իրեն առաջարկելու մասին. «Անտանելի՛ էր»

Էկոնոմիկայի նախարարը պոչամբարի ջուրն իրեն առաջարկելու մասին. «Անտանելի՛ էր»

Այսօր ՀՀ խորհրդարան այցելած էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ համ ուներ բնապահպան–ակտիվիստների կողմից իրեն առաջարկված պոչամբարի ջուրը։

–Սկզբից ուզում էի խմել, մոտեցրեցի, բայց հետո հասկացա, որ դա գետի ջուր է,–խոստովանել է նախարարը,–ես դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել: Ես հոտ քաշեցի, որ հասկանամ՝ ինչ ջրի մասին է խոսքը։

Իսկ տեղի ունեցած միջադեպը նախարարն անտանելի է անվանել.

–Եթե ձեզանից որևէ մեկը հայտնվեր նման իրավիճակում, չեմ կարծում, թե սառնասիրտ կվերաբերվեր: Դա ուղղակի անտանելի էր, անտանելի՛։ Իհարկե, կարելի է կարծիք հայտնել, բայց չափերը չպետք է անցնել: Չի՛ կարելի կոշիկներով աթոռի վրա կանգնել ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում։

Նույն հարցին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հարցին՝ նախարարի կողմից ակտիվիստի ականջներ կտրելու ցանկությունը նորմա՞լ է, նա պատասխանել է.

–Դա փոխաբերական իմաստով էր ասված: Դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի: Բնականաբար, դա ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը