Լրահոս

26.03.2014 09:38


«Ինֆինիթին» բախվել է խանութ-սրահի պատին. կան վիրավորներ

«Ինֆինիթին» բախվել է խանութ-սրահի պատին. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ինֆինիթի» մակնիշի 01 PR 010 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Բելինսկու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութ-սրահի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 20-ամյա Ա. Գ.-ն եւ 21-ամյա Գ. Ճ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը