Լրահոս

25.03.2014 16:19


Նաիրա Զոհրաբյան. «Դավիթ Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ ես անդրադառնամ նրա դիտարկումներին»

Նաիրա Զոհրաբյան. «Դավիթ Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ ես անդրադառնամ նրա դիտարկումներին»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, այսօր լրագրողներին ասել է՝ ԲՀԿ–ն շատ լավ հիշում է, թե որ օրենքին ինչպես է քվեարկել։

Դավիթ Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ ես անդրադառնամ նրա դիտարկումներին։ Բայց եթե ձեր նշած ազգանունով մարդը ընկալունակության հետ խնդիրներ ունի, կարող եմ նորից ասել, թե ինչու ենք 2010թ. կողմ քվեարկել։ Կոալիցիայի նիստի ժամանակ, որին մասնակցել ենք ես, Վարդան Բոստանջյանը և Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ–ն իր հստակ անհամաձայնությունն է հայտնել պարտադիրի հետ կապված։ Մեզ ասվել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2014-ից, և ժամանակ կլինի տեսնելու, թե ինչ տնտեսական աճ ու իրավիճակ է այդ ժամանակ: Բայց մենք ականատես եղանք, թե կառավարությունը 2010թ.–ից մինչ օրս ինչպես թաղեց Հայաստանի տնտեսությունը: Ուստի, այո՛, այն իրավիճակն է, որ պետք է կրկին անդրադառնալ կուտակայինին,-հիշեցրել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը