Լրահոս

25.03.2014 10:41


«Պետք է ունենալ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի ոչ թե «պաշտոնականը», այլ իսկական հայտարարագիրը»

«Պետք է ունենալ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի ոչ թե «պաշտոնականը», այլ իսկական հայտարարագիրը»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե քանի որ պետությունը չունի ակտիվների ու գույքի ամբողջական ցանկ, այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի։
Դաշնակացական պատգամավորն այս դեպքում իրավացի չէ։ Ոչ թե այն «մոմենտով», որ նման ցանկ գոյություն ունի, այլ որովհետև Հայաստանի ունեցվածքը գնահատելու համար այդ ցանկի կարիքը չկա։ Փոխարենը պետք է ունենալ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի հայտարարագիրը, բայց՝ ոչ թե «պաշտոնականը», այլ իսկականը։ Ինչպես հայտնի է, ներկայումս Սաշիկը Հայաստանի հետ «աշխատում է» 70 տոկոս փայով, այսինքն՝ Հայաստանի ունեցվածքի 70 տոկոսը փաստորեն պատկանում է նրան և նրա հետ «փոխկապակցված անձանց»։ Իսկ սա նշանակում է, որ գործ ունենք պարզ մաթեմատիկական խնդրի հետ։

Ենթադրենք՝ Հայաստանն ունեցել է իքս պետական հարստություն, դրա 70 տոկոսը վերցրել է Սաշիկը, պետությանը մնացել է 30 տոկոսը։ Դա նշանակում է, որ Հայաստանի հարստությունն այսօր կազմում է Սաշիկի ունեցվածքի ուղիղ 42,8 տոկոսը։ Պարզ ասած՝ վերցնում ենք Սաշիկի ունեցվածքի հայտարարագիրը, բազմապատկում 0,428-ով և Հայաստանի պետական հարստության չափը պարզվում է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը