Լրահոս

22.03.2014 15:45


Արծվիկ Մինասյան. «Եթե բռունցք լինենք, կհաղթահարենք ցանկացած դժվարություն»

Արծվիկ Մինասյան. «Եթե բռունցք լինենք, կհաղթահարենք ցանկացած դժվարություն»

Այսօր Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հավաքի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ եթե կարողանան պահպանել միասնականությունը և չենթարկվել ավելորդ խժդժությունների, ապա անպայման հաղթանակի կհասնեն:

–Այսօրվա այս բազմահազարանոց հավաքը ցույց է տալիս, որ եթե մենք բռունցք լինենք, կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն և կհաստատենք ժողովրդի իշխանություն,-հայտարարել է Ա. Մինասյանը,–առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է հաստատվի նախադեպը, որ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել սեփական ժողովրդի ցանկությամբ և հաշվի առնել ՀՀ քաղաքացու շահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը