Լրահոս

22.03.2014 15:24


Րաֆֆի Հովհաննիսյան. ««Դեմ եմ»–ը դառնալու է «Կողմ եմ» առանց Սերժ Սարգսյանի Հայաստանին»

Րաֆֆի Հովհաննիսյան. ««Դեմ եմ»–ը դառնալու է «Կողմ եմ»  առանց Սերժ Սարգսյանի Հայաստանին»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ այս շարժումն իրավունք չունի մարելու, և բոլորը պետք է ներգրավվեն երկիրը միասին փոխելու և սահմանադրական Հայաստան կառուցելու գործում:

Երբ կոչերը նույնն են, պահանջը նույնն է, մեզ մնում է այս պայքարի շարունակական եղանակում հասկանալ, որ գործի անցնելու ժամն է: Քաղաքական կուսակցությունները, հասարակական նախաձեռնությունները, ազատամարտիկները, երիտասարդները, գյուղը և քաղաքը միասին զորակցելով «Դեմ եմ» շարժմանը՝ պետք է հասկանան, որ ժողովուրդը միանշանակ երկրի մի ծայրից մյուսը պահանջում է՝ այո՛, դեմ ենք պարտադիրին, որովհետև կո՛ղմ ենք ինքնիշխան իրավական Հայաստանին: «Դեմ եմ»-ը որքան էլ ճշգրիտ է գործել, վերափոխման նախաշեմին է։ Վաղը «Դեմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ»» ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական և առանց Սերժ Սարգսյանի Հայաստանին, սահմանադրական հեղափոխությանը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ ժողովուրդը մի բան է ասում՝ տղե՛րք, միացեք, պրծնենք այս ապօրինի իշխանություններից և բերենք նոր սերնդի իշխանություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը