Լրահոս

21.03.2014 20:52


Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները կանցնեն հունիսի 8-ին

Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները կանցնեն հունիսի 8-ին

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը նշանակել է հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների ժամկետը՝ հունիսի 8-ին։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին են հայտնել հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։ Որոշումն ընդունվել է Հարավային Օսիայի Սահմանադրությանը և օրենքին համապատասխան։

Նշենք, որ Հարավային Օսիայի խորհրդարանի հնգամյա գործունեությունն ավարտվում է մայիսի 31-ին։ Ընտրություններին իրավունք ունի մասնակցելու 15 քաղաքական կուսակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը