Լրահոս

21.03.2014 20:10


Կանադայում հնդկացիները փակել են գնացքների ճանապարհը

Կանադայում հնդկացիները փակել են գնացքների ճանապարհը

Կանադայիում հնդկացիները փակել են Օնտարիո նահանգի երկաթգիծը, որը երկրի մայրաքաղաք Օտտավան կապում է մյուս խոշոր քաղաքների հետ։ Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը։

Բողոքի գործողությունը շարունակվել է 10 ժամ, ինչից հետո գնացքների աշխատանքը վերականգնվել է։

Կանադայի բնիկ ազգաբնակչության ներկայացուցիչները պատմել են տասնյակ սպանված ու անհետ կորած կանանց մասին։ Հնդկացիների պնդմամբ՝ իշխանությունները չեն ցանկանում հետաքննել այդ հանցագործությունները՝ հնդկացի կանանց համարելով թմրավաճառներ։

Կանադայում, 34 մլն բնակչության պարագայում, 732 հազարը հնդկացիներ են։

Այս խորագրի վերջին նյութերը