Հարցազրույց Հայաստանում«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարՎահանՇիրխանյանի հետ
-Ինչի՞ հանգեցրեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։
-Դա ի սկզբանե սխալ էր։ Հայաստանի դիրքորոշումը՝ առանց նախապայմանի սահման բացելը, ի սկզբանե սխալ էր և հակաազգային։ Եթե Թուրքիան ցանկանա բացել սահմանը, ապա Հայաստանն անպայման պետք է պայմաններ ներկայացնի։ Դրանք են՝
1. Ցեղասպանության ճանաչում,
2. Արցախի ճանաչում,
3. Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցում։
Այս նախապայմանները Հայաստանն անպայման պետք է դնի Թուրքիայի առջև։
-Սերժ Սարգսյանը ֆուտբոլասեր է, կարող է դրանից ելնելով՝ գնալ լավ ֆուտբոլ նայելու, բայց ես կարծում եմ, որ դա դիվանագիտության, քաղաքականության՝ այն էլ ազգային քաղաքականության հետ ոչ միայն կապ չունի, այլև ուղղակիորեն դեմ է և վնասում է այդ քաղաքականությանը։ Որպես Հայաստանի նախագահ՝ չպետք է գնա, որպես քաղաքացի՝ կարող է գնալ ֆուտբոլ նայել։
-Արցախի խնդրի կարգավորման հարցում ՀԱԿ-ում, ի վերջո, միասնական կարծիք ձևավորվե՞ց։
-Ես ընդամենը գիտեմ, որ իր տեսակետը հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բայց ՀԱԿ-ի վերջնական տեսակետ դեռևս չկա։ Միասնական տեսակետ չկա և չի կարող լինել։ ՀԱԿ-ում կուսակցությունները միասնական են մի խնդրում՝ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման։ Թե չէ բոլոր կուսակցություններն ունեն իրենց նպատակները, գաղափարախոսությունը, ծրագրերը, և չեն կարող նրանք բոլորը լինել միասնական։
Օրինակ՝ սոցիալիստական ուժերի, Հնչակյան կուսակցության՝ ազգային հարցերի վերաբերյալ դիրքորոշումն այն է, որ մենք չունենք զիջելու որևէ բան, այն էլ՝ Հայաստանը Ադրբեջանին։ Մենք ունենք պահանջելու բան։ Ադրբեջա՛նը ունի զիջելու բան՝ ԼՂՀ անկախության ճանաչումը։ Նա պետք է ճանաչի, որովհետև մենք արդեն զիջել ենք իրեն Նախիջևանը։ Ադրբեջանն այսօր պահում է Շահումյանի շրջանը, Գետաշենի շրջանը, Մարտակերտի, Մարտունու հսկայական տարածքներ։ Մենք 480 հազ փախստական ունենք, որոնց կյանքը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանի փախստականները, չգիտես ինչու, միջազգային կատեգորիա են դարձել։
Եվ հետո, ես համարում եմ, որ տեսակետը պետք է արտահայտվի, և դիրքորոշումը պարզեցվի մինչև փաստաթղթի վերջնական տեսքի հրապարակումը։ Եթե ՀԱԿ-ը ասում է, որ մենք վերջնական կարծիք կհայտնենք փաստաթղթի վերջնական տեսքն ունենալուց հետո, ես համարում եմ, որ այդ կարծիքը որևէ փոփոխություն տեքստի մեջ, եթե այն հակահայկական է, մտցնել չի կարող, որովհետև փաստաթուղթը, եթե վերջնական է, նշանակում է՝ համաձայնեցված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մյուս երկրների, ԵԱՀԿ անդամ երկրների հետ, և դրանից հետո տեսակետ, որպես տեսական միտք, որ այս փաստաթուղթը լավն է կամ վատն է, կարելի է հայտնել, բայց դա որևէ փոփոխություն մտցնել չի կարող։ Դրա համար հստակ դիրքորոշումները, հասարակության հստակ դիրքորոշումն անհրաժեշտ են մինչև փաստաթղթին վերջնական տեսք տալը։
-ՀԱԿ-ը հայտարարել է, որ ձգտում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների։ Այս պահին հնարավո՞ր է այդ ընտրությունների անցկացումը։
-Որ Հայաստանին դրանք անհրաժեշտ են, կասկած չկա։ Եթե ՀԱԿ-ը կարողանա կազմակերպել ժողովրդին, հանել պայքարի և ծրագրային աշխատանք իրականացնելով՝ հասցնել նախագահի հրաժարականին կամ Ազգային ժողովի նոր ընտրություններին, իհարկե, դա Հայաստանի, նաև Արցախի համար անհրաժեշտ կլիներ։
Շատ դժվար է ասել՝ «այս պահ» ասելով՝ մենք ինչ ի նկատի ունենք։ Պահը սովորական է՝ ինչպես միշտ։ Եթե ակտիվանում է հասարակությունը, ապա, իհարկե, նախընտրական փուլում, բայց որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, կառավարման համակարգից և մեթոդներից, դա փաստ է, և ընդդիմադիր ուժը պետք է հենվի այդ դժգոհության վրա ու իրականացնի դա, եթե ինքն այդպիսի խնդիր դնում է ժամկետային առումով։ Դա կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև զանգվածի դժգոհությունն առկա է։ Խնդիրն իրականացման մեխանիզմների ընտրության մեջ է։ Դա Կոնգրեսի խնդիրն է, և իրենք պետք է որոշեն։
-Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը համակերպվել է, որ լինելու են հերթական ընտրություններ։
-Դժվար է ասել։ Չեմ կարծում, որ հերթական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը կունենա նույն ազդեցությունը հասարակության մեջ, ինչ որ ունի այսօր։ 4 տարի հետո դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, ինչե՞ր կպատահեն։ ՀԱԿ-ն այսօր առաջնորդող է, գլխավոր ընդդիմադիր ուժն է և ունի զանգված ու կարող է իրականացնել երկրում սահմանադրական կարգ հաստատելու իր ծրագիրը։ Եթե չիրականացնի, կառաջանան նոր ուժեր, որովհետև վակուում քաղաքական կյանքում չի լինում։
Վահան Շիրխանյան.
Հարցազրույց Հայաստանում «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ
-Ինչի՞ հանգեցրեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։
-Դա ի սկզբանե սխալ էր։ Հայաստանի դիրքորոշումը՝ առանց նախապայմանի սահման բացելը, ի սկզբանե սխալ էր և հակաազգային։ Եթե Թուրքիան ցանկանա բացել սահմանը, ապա Հայաստանն անպայման պետք է պայմաններ ներկայացնի։ Դրանք են՝
1. Ցեղասպանության ճանաչում,
2. Արցախի ճանաչում,
3. Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցում։
Այս նախապայմանները Հայաստանն անպայման պետք է դնի Թուրքիայի առջև։
-Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա ֆուտբոլ դիտելու, թե՞ ոչ։
-Սերժ Սարգսյանը ֆուտբոլասեր է, կարող է դրանից ելնելով՝ գնալ լավ ֆուտբոլ նայելու, բայց ես կարծում եմ, որ դա դիվանագիտության, քաղաքականության՝ այն էլ ազգային քաղաքականության հետ ոչ միայն կապ չունի, այլև ուղղակիորեն դեմ է և վնասում է այդ քաղաքականությանը։ Որպես Հայաստանի նախագահ՝ չպետք է գնա, որպես քաղաքացի՝ կարող է գնալ ֆուտբոլ նայել։
-Արցախի խնդրի կարգավորման հարցում ՀԱԿ-ում, ի վերջո, միասնական կարծիք ձևավորվե՞ց։
-Ես ընդամենը գիտեմ, որ իր տեսակետը հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բայց ՀԱԿ-ի վերջնական տեսակետ դեռևս չկա։ Միասնական տեսակետ չկա և չի կարող լինել։ ՀԱԿ-ում կուսակցությունները միասնական են մի խնդրում՝ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման։ Թե չէ բոլոր կուսակցություններն ունեն իրենց նպատակները, գաղափարախոսությունը, ծրագրերը, և չեն կարող նրանք բոլորը լինել միասնական։
Օրինակ՝ սոցիալիստական ուժերի, Հնչակյան կուսակցության՝ ազգային հարցերի վերաբերյալ դիրքորոշումն այն է, որ մենք չունենք զիջելու որևէ բան, այն էլ՝ Հայաստանը Ադրբեջանին։ Մենք ունենք պահանջելու բան։ Ադրբեջա՛նը ունի զիջելու բան՝ ԼՂՀ անկախության ճանաչումը։ Նա պետք է ճանաչի, որովհետև մենք արդեն զիջել ենք իրեն Նախիջևանը։ Ադրբեջանն այսօր պահում է Շահումյանի շրջանը, Գետաշենի շրջանը, Մարտակերտի, Մարտունու հսկայական տարածքներ։ Մենք 480 հազ փախստական ունենք, որոնց կյանքը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանի փախստականները, չգիտես ինչու, միջազգային կատեգորիա են դարձել։
Եվ հետո, ես համարում եմ, որ տեսակետը պետք է արտահայտվի, և դիրքորոշումը պարզեցվի մինչև փաստաթղթի վերջնական տեսքի հրապարակումը։ Եթե ՀԱԿ-ը ասում է, որ մենք վերջնական կարծիք կհայտնենք փաստաթղթի վերջնական տեսքն ունենալուց հետո, ես համարում եմ, որ այդ կարծիքը որևէ փոփոխություն տեքստի մեջ, եթե այն հակահայկական է, մտցնել չի կարող, որովհետև փաստաթուղթը, եթե վերջնական է, նշանակում է՝ համաձայնեցված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մյուս երկրների, ԵԱՀԿ անդամ երկրների հետ, և դրանից հետո տեսակետ, որպես տեսական միտք, որ այս փաստաթուղթը լավն է կամ վատն է, կարելի է հայտնել, բայց դա որևէ փոփոխություն մտցնել չի կարող։ Դրա համար հստակ դիրքորոշումները, հասարակության հստակ դիրքորոշումն անհրաժեշտ են մինչև փաստաթղթին վերջնական տեսք տալը։
-ՀԱԿ-ը հայտարարել է, որ ձգտում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների։ Այս պահին հնարավո՞ր է այդ ընտրությունների անցկացումը։
-Որ Հայաստանին դրանք անհրաժեշտ են, կասկած չկա։ Եթե ՀԱԿ-ը կարողանա կազմակերպել ժողովրդին, հանել պայքարի և ծրագրային աշխատանք իրականացնելով՝ հասցնել նախագահի հրաժարականին կամ Ազգային ժողովի նոր ընտրություններին, իհարկե, դա Հայաստանի, նաև Արցախի համար անհրաժեշտ կլիներ։
Շատ դժվար է ասել՝ «այս պահ» ասելով՝ մենք ինչ ի նկատի ունենք։ Պահը սովորական է՝ ինչպես միշտ։ Եթե ակտիվանում է հասարակությունը, ապա, իհարկե, նախընտրական փուլում, բայց որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, կառավարման համակարգից և մեթոդներից, դա փաստ է, և ընդդիմադիր ուժը պետք է հենվի այդ դժգոհության վրա ու իրականացնի դա, եթե ինքն այդպիսի խնդիր դնում է ժամկետային առումով։ Դա կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև զանգվածի դժգոհությունն առկա է։ Խնդիրն իրականացման մեխանիզմների ընտրության մեջ է։ Դա Կոնգրեսի խնդիրն է, և իրենք պետք է որոշեն։
-Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը համակերպվել է, որ լինելու են հերթական ընտրություններ։
-Դժվար է ասել։ Չեմ կարծում, որ հերթական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը կունենա նույն ազդեցությունը հասարակության մեջ, ինչ որ ունի այսօր։ 4 տարի հետո դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, ինչե՞ր կպատահեն։ ՀԱԿ-ն այսօր առաջնորդող է, գլխավոր ընդդիմադիր ուժն է և ունի զանգված ու կարող է իրականացնել երկրում սահմանադրական կարգ հաստատելու իր ծրագիրը։ Եթե չիրականացնի, կառաջանան նոր ուժեր, որովհետև վակուում քաղաքական կյանքում չի լինում։
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը