Լրահոս

18.03.2014 09:51


Նախնական վարկածով՝ Միք Ջագերի ընկերուհին ինքնասպան է եղել

Նախնական վարկածով՝ Միք Ջագերի ընկերուհին ինքնասպան է եղել

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ «Rolling Stones» ռոք խմբի մենակատար Միք Ջագերի ներկայացուցիչը հաստատել է, որ նրա ընկերուհուն՝ Լոուրեն Սքոթին, մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում:

Մինչ այդ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել էր, որ բնակարանում հայտնաբերվել է 49-ամյա կնոջ դի:
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ նախնական զննությամբ՝ կատարվածն ինքնասպանություն է: Սքոթը նախկինում մոդել էր, այնհուհետև դարձել է հայտնի ոճաբան և մոդելավորող:

Այս խորագրի վերջին նյութերը