Լրահոս

18.03.2014 09:40


Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել

Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող չգործող ռեստորաններից մեկում՝ ցեմենտի բարակ շերտի տակ մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել։

Սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանն ասել է, թե իրենք տնօրենին պատկանող տարածք չեն մտել, չեն ստուգել։

Փոխարենը ոստիկանները մտնում և խուզարկում են շարքային բնակիչների բնակարանները՝ ջանալով այնտեղ Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութ հայտնաբերել։ Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ օրերս վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով թե անհարկի խուզարկությունները վախեցնում են իրենց երեխաներին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը