Լրահոս

18.03.2014 09:10


Փակ է Վարդենյաց լեռնանցքը

Փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Երևան-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով:
Այս պահին ձյուն է տեղում Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը