Տնտեսական

11.03.2014 17:27


Էկոնոմիկայի նախարար. «Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան նաև Հայաստանի վրա»

Էկոնոմիկայի նախարար. «Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան նաև Հայաստանի վրա»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշել է, որ Եվրամիության և ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան նաև Հայաստանի վրա։

«Մեր տնտեսությունն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունում անփոփոխ գերակշռում է Ռուսաստանի բաժինը և այդ երկրի նկատմամբ ամեն մի տնտեսական պատժամիջոց, ինչպես նաև նրա թուլացումը, անպայման, կանդրադառնա նաև մեզ վրա», - ասել է նախարարը։

Միաժամանակ Վահրամ Ավանեսյանը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներն առիթ չեն հանդիսանա Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վերանայելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը