Լրահոս

05.03.2014 18:12


Մեկնարկում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթները

Մեկնարկում են  «Մեզ հետ, մեր կողքին»  և լավագույն գրախոսականի մրցույթները

Բրիտանական խորհուրդըև«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում հայտարարում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներնանց են կացվում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ և ներբեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով(http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/review):Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

«Մեզ հետ, մեր կողքին» խորագրով ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել մեր հասարակությունում ներառության գաղափարն արտացոլող լուսանկար և մինչև մարտի 16-ն այն ներբեռնել Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով(http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/photo-competition): Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգևատրվի լուսանկարչական ապարատով, իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքրական նվերներ: «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթի հաղթողին կորոշի ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

Այս խորագրի վերջին նյութերը