Լրահոս

05.03.2014 16:05


Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է 2014–ի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Հեյր Լունդեսթադը։ Նոբելյան մրցանակի հանձնաժողովի անդամներն այս տարվա առաջին հանդիպմանը՝ այսօր, լրացրել են ցուցակը սեփական առաջարկներով՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները Ուկրաինայում, օրակարգ ներառել նաև ուկրաինական բախումը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ ցուցակում են հայտնվել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը և պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը։ Համաձայն ձևավորված ավանդույթի՝ առաջադրվածների ամբողջ ցանկը չի հրատարակվում։ Մրցանակակրի անունը պարզ կլինի հոկտեմբերին։ Տեղեկացնում է «segodnya.ua»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը