Լրահոս

05.03.2014 13:27


Ղրիմ է ժամանել Թաթարստանի նախագահը

Ղրիմ է ժամանել Թաթարստանի նախագահը

Այսօր մեկօրյա այցով Ղրիմ է ժամանել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։ Այս մասին հայտարարել է ՂԻՀ Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։ «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՂԻՀ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը, Սիմֆերոպոլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Սվետլիչնին։ Ղրիմ այցի ծրագրում նախատեսվում է պաշտոնական հանդիպում ինքնավարության ղեկավարների, Ղրիմի խորհրդարանի անդամների և ՂԻՀ կառավարության հետ, ինչպես նաև ղրիմ–թաթարական ժողովրդի մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովի հետ։ Ռուստամ Միննիխանովը կայցելի Սիմֆերոպոլի մզկիթը, կհանդիպի ղրիմ–թաթարական ժողովրդի ավագանու ղեկավար Գիլշաթ Իլյասովի հետ, կլինի Բախչիսարայի Գասպրինսկիի անվան թանգարանում։ Նախատեսված է այցելություն Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի «Կերչ» նավ և հանդիպում Թաթարստանից եկած նավաստիների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը