Լրահոս

21.02.2014 17:19


Իրանը չորս տարվա մեջ առաջին անգամ կրճատել է ուրանի պաշարները

Իրանը չորս տարվա մեջ առաջին անգամ կրճատել է ուրանի պաշարները

Իրանը վերջին ամիսների ընթացքում զգալիորեն կրճատել է հարստացված ուրանի պաշարները։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԵ–ի հերթական զեկույցում։ Փաստաթղթում նշվում է, որ պաշարների քանակը կրճատվել է վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ։ Միջազգային փորձագետները փաստել են, որ Թեհրանը կատարում է Ժնևում «վեցնյակի» հետ համատեղ գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր պարտականությունները։ Երեկ ավարտվել է Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը։ Կողմերը հստակեցրել են քննարկվող խնդիրները և ժամանակացույցի հետ կապված հարցերը համընդհանուր պայմանավորվածության գալու համար, որը կոչված է վերջ դնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված կասկածներին։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը