Լրահոս

21.02.2014 15:21


Գագիկ Մինասյան. «Պահումները պետք է արվեն անխուսափելիորեն»

Գագիկ Մինասյան. «Պահումները պետք է արվեն անխուսափելիորեն»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողներին ասել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց առաջ իշխանությունները չեն հասցրել մտածել գյուղի բնակչության և արտագնա աշխատողների կենսաթոշակների մասին: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ դա բարեփոխման թերությունն է, և հույս ունի, որ ապագայում հարցը կլուծվի։ Գագիկ Մինասյանը հայտարարել է նաև, որ «Դեմ եմ» թիմի մասնակիցները չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին.

–Նրանք հայտարարում են, որ հանդիսանում են երկրի տերերը, բայց մոռանում են պատասխանատվության մասին, որը հաջորդ սերնդի համար կրում են երկրի իսկական տերերը։

Բանախոսը դեմ հանդես եկողների քայլերը պայմանավորել է նրանց «կարճատեսությունով և ոչ պետական մտածելակրպով»՝ ընդգծելով, որ պահումները պետք է արվեն անխուսափելիորեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը