Լրահոս

21.02.2014 13:32


Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը բռնությունը դատապարտող որոշում է ստորագրել

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը բռնությունը դատապարտող որոշում է ստորագրել

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը բռնության կիրառումը դատապարտող որոշում է ստորագրել։ Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ բոլոր ուժային կառույցները պետք է վերադառնան իրենց տարածքային ստորաբաժանումներ։ Այդ որոշմանն աջակցել է փետրվարի 20-ին 236 պատգամավոր։ Գիշերն ընդունված որոշումը նախատեսում է նաև «կոնտրահաբեկչական գործողողությունների դադար Ուկրաինայում, բոլոր բերման ենթարկված անձանց ազատում, ուժայինների կողմից ճանապարհների արգելափակման արգելք»։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը