Լրահոս

20.02.2014 12:15


Վարչապետ. «Մատուցվող գազի կալորիականության հետ կապված՝ դեռ կան կասկածներ»

Վարչապետ. «Մատուցվող գազի կալորիականության հետ կապված՝ դեռ կան կասկածներ»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող համապատասխան հանձնաժողով։

«Թեև կալորիականության վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, սակայն կան կասկածներ` արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանը»,–ասել է վարչապետը՝ նշելով սակայն, թե ըստ կառավարությանը ներկայացրած մասնագիտական եզրակացության՝ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնար է:
Իր հերթին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ են ստանում գազի որակի հետ կապված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը