Լրահոս

20.02.2014 20:08


Բազմազավակ ընտանիքի մայրն օգնություն է հայցում

Բազմազավակ ընտանիքի մայրն օգնություն է հայցում

«SOSկալի վիճակ» նախաձեռնությունը հայտնում է, որ Երևանի Շրջանային փողոցի 2/5 տանը բնակվող Գայանեն 3 երեխաների մայր է: Մեծը՝ 11-ամյա Մարտիկը, 4 տարեկանից տառապում է էպիլեպսիայով՝ հոր ծեծերի ու հարվածների արդյունքն է։ Նրա քույրը` Գուլին, 4, իսկ փոքրը՝ Սրբուհին, 1,5 տարեկան է։

Գայանեն իր մայրիկի և բալիկների հետ ապրում է վարձով փոքրիկ սենյակում՝ սառը և առանց հարմարությունների։ Գոյատևում են տատիկի թոշակով, որով վճարում են տան վարձը, այնուհետև հոգում սննդի խնդիրը։

Գայանեն ասում է, որ այս ամսից կսկսի 34,000 դրամ նպաստ ստանալ, իսկ այս պահին իրենք ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: «Մարտիկի մոտ ատամնացավ է, սակայն նույնիսկ բժշկի դիմելու գումար չունենք»,- ասում է Գայանեն:

Այս պահի դրությամբ ունեն 3 ամսվա տան վարձի և մոտ 40,000 դր․ էլեկտրաէներգիայի պարտք և չնայած այս ամենին՝ Գայանեն մտածում է միայն օրահացի խնդիրը լուծելու մասին։

«SOSկալի վիճակ» հասարակական նախաձեռնությունը խնդրում է անում բոլոր հնարավորություն ունեցողներին օգնել այս՝ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքին և նախապես շնորհակալություն հայտնում: Գայանեի հեռախոսահամարն է՝ +37455 29-54-93:

«SOSկալի վիճակ» հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը