Լրահոս

11.02.2014 11:07


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ շնորհավորական հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը