-Մեր զբոսաշրջիկների 10-15%-ն է հյուրանոցային ծառայությունից օգտվում։ Այդ ոլորտը շատ թույլ է։ Մենք շատ հնարավորություններ ունենք, բայց այն դեպքում, եթե տուրիզմի պատշաճ մակարդակ ապահովենք։ Եթե մենք չենք կարողնում պատշաճ սպասարկում ապահովել, մարդը դժգոհ է գնում, հանգստավայրում քո վճարածին համարժեք ծառայություն չես ստանում, ո՞նց կարելի է խոսել տուրիզմում առաջընթացի մասին։ Մենք այդ մակարդակին հասնելու համար, անկասկած, շատ բան ունենք անելու,-խոսելով Հայաստանում զբոսաշրջիկների սպասարկման ոլորտի մասին՝ ասել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։
«7օր»-ի այն հարցին, թե որքանով են պաշտպանված զբոսաշրջիկների սպառողական շահերը, նա պատասխանել է՝ պաշտպանված չեն։
-Դա խորքային բնավորությունից եկող բան է։ Դուք համոզված եղեք, որ Լոնդոնում չի կարող պատահի՝ արտասհամանցու համար մի վիճակ լինի, մատուցման մի ձև, տեղացու համար՝ այլ, կամ Լոնդոնում շենքի տեսքը գեղեցիկ լինի, իսկ բակում աղբանոց լինի։ Իսկ Հայաստանում այդպես է։ Սա ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Մենք դեռ աշակերտական մակարդակի վրա ենք, սա ընդհանուր ցավ է,-ասել է Արմեն Պողոսյանը։
Տուրիստների սպառողական շահերը պաշտպանված չե՞ն

7or.am